top of page
KAROT "The Violonist" - Maggie Khlghatyan
00:00 / 00:00

Biography

     Մարգարիտա Սերյոժայի Խլղաթյանը ծնվել է դեկտեմբերին - Լենինականում` այժմյան Գյումրի քաղաքում։ Լույս աշխարհ գալով դեկտեմբերյան այդ ցուրտ օրը՝ նա մեծագույն երջանկությամբ ու ջերմությամբ է լցնում Խլղաթյանների ընտանիքը: Ընտանիքում տիրող սերը, համերաշխությունն ու հայեցի դաստիարակությունը մեծ ազդեցություն են ունենում Մարգարիտայի աշխարհայացքի ձեւավորման գործում: Գերազանց ավարտում է Արտյոմ Պետրոսյանի անվան թիվ 10 ֆրանսիական թեքումով միջնակարգ դպրոցը: Զուգահեռ ստանում է երաժշտական կրթություն, ավարտում Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Դեռ մանկուց նկատվում է նրա սերը դեպի երգ-երաժշտությունը, բայց ճակատագիրն այլ ուղի է հարթում նրա համար: Ընդունվում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետը, որը գերազանց ավարտելուց հետո գալիս է հայրենի քաղաք եւ անմիջապես անցնում է աշխատանքի Լենինականի թիվ 1 դեղատանը `որպես դեղագետ: 

 

       Ուշիմ, աշխատասեր, բարոյական բարձր նկարագիր ունեցող, հմայիչ օրիորդը շուտով ամուսնանում եւ իր կյանքը կապում է խելացի մի երիտասարդի w Սպարտակ Պետոյանի հետ: Ամուսիններն ապրում էին խաղաղ ու երջանիկ, եւ կյանքը նրանց թվում էր անվերջանալի մի հեքիաթ: Այդ հեքիաթն էլ ավելի գունագեղ է դառնում, երբ ծնվում են նրանց զավակները` Սուրենը l Աստղիկը։ Լինելով ձգտող եւ նպատակասլաց` որոշ ժամանակ անց, նա կարողանում ստանձնել լենինականի թիւ 6-րդ դեղատան բաժնի վարիչի պաշտոնը։ Բայց ամեն ինչ գլխիվայր է շուռ գալիս 1988թվ-ի ավերիչ երկրաշարժի պատճառով: Երկրաշարժի ծանր օրերին, երբ հայրենի քաղաքը փոշու արցունքի մէջ էր՝ անձնական ցավը սրտում ու կորստի վշտի մէջ, սատար է կանգնում իր ժողովրդին: Ֆրանսերենի իմացության դեղագործի գերազանց գիտելիքների շնորհիվ համագործակցում է ֆրանսիացիներին, ովքեր ապահովում  էին Լենինականը դեղորայքով այդ ծանր օրերին:

     Կորցնելով ծնողներին եւ շատ հարազատ մարդկանց` ավերվում է նրա տոկուն թվացող, բայց շատ նրբազգաց փխրուն հոգին: Կարծես կյանքը կանգ է առնում, կարծես ապրում է մի հավերժություն թվացող սարսափելի երազ: Մարգարիտային ապրելու, առաջ շարժվելու ուժ է տալիս նրա երրորդ զավակի՝ Նարեի ծնունդը: Փոքրիկը իմաստավորում երջանկությամբ է լցնում նրա կարոտով, թախիծով, երջանիկ, բայց ցավ պատճառող հիշողություններով լցված օրերը:

       1998 թվականի դեկտեմբերի 26ին նա իր ընտանիքով տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ բնակություն հաստատում հայաշատ Գլենդել քաղաքում։ Սկսվում է դառն օրերի տարիներ տեւող մի շղթա։ Միայն տարագիր մարդը գիտե, թե ինչ է նշանակում պոկվել հայրենի հողից ու արմատախիլ ծառի պես հայտնվել օտառ աշխարհում եւ մեծ պայքարի դժվարին բովում նոր կյանք սկսել: Սակայն ոչ մի դժվարություն չէր կարող կոտրել ու թեւաթափ անել այնպիսի մեծ կամքի տեր կնոջը, ինչպիսին Մարգարիտա Խլղաթյանն է: Ու հաղթեցին կամքը, աշխատասիրությունն ու լավատեսությունը:

      Նա այնտեղ էլ հաջողությամբ հանձնելով քննությունները, իր գիտելիքների շնորհիվ, կարողանում l հաստատագրել Երեւանի բժշկական համալսարանի դեղագործի դիպլոմը եւ ստանում աշխատելու իրավունք միացեալ նահանգներում: 2006թվ-ից բացում է իր սեփական "Superior" դեղատունը իր 2 մասնաճյուղով եւ շարունակում աշխատել իր սիրած մասնագիտությամբ:

     Սկսում է երկրորդ կյանքը` նոր էջից, բայց հին հիշողություններով լցված: Ժամանակը թռչում է, ամեն բան կարգին է... Արված է հնարավորինը նպատակին հասնելու եւ երջանիկ լինելու համար: Բայց կար անկատար մի երազանք, եւ ահա օտարության մեջ հրաբխի նման Լույս հավատը, որոնք լրացնում, նոտայագրված կարոտը, սերն ու մեծահոգի, մարդասեր, հայրենասեր ու հայասեր Մարգարիտա

Խլղաթյանի:

     Մեծ հարգանք պատիվ l վայելում Խլղաթյանը ամենուրեք՝ որպես անփոխարինելի մասնագետ եւ անկրկնելի մարդ։ Եվ ահա այդ ամենի հատուցումն է ճակատագրի կողմից նրա հանդիպումը այնպիսի վաստակավոր հայերի Հետ ինչպիսիք էին Կոնստանտին Օրբելյանը, Էլլադա Չախոյանը, Հարութ Փամբուկչյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Անահիտ Ներսիսյանը, Ալբերտ Բուլբուլյանը, Լեւոն Դավթյանը, Հասմիկ Վարոսյանը, Սուրեն Թադեւոսյանը, եւ այլոք՝ ովքեր դրական ազդեցություն են ունենում նրան, որպես երգահանի եւ երգչուհու ներկայացման գործում: 2008թվ-ից սկսվում l ստեղծագործական բուռն ժամանակաշրջանը։

   

      2011թ-ից பய սկսում l համագործակցել ճանաչված ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի հետ: Նկարահանում "Մայրիկ", "Գյումրի",

"Երեւան", “Դու ես դու" տեսահոլովակները, որոնք լայն արձագանք են գտնում ամերիկաբնակ եւ նրա սահմաններից դուրս բնակվող հազարավոր Հայերի կողմից: Մարգարիտայի կատարմանբ երգերը ընկալվում եւ մեծ սիրով են ընդունվում հանրության կողմից: Որպես բացահայտում հայկական երգարվեստում նա հայտնվում է շատերի ուշադրության կենտրոնում։ Ասես ամեն ինչ ասել էր խոսքով,ամեն  ինչ գրել երգ էր դարձրել... Բայց կար անշոշափելի մի ցավ, որն էլ արտահայտում է մեղեդիով եւ կոչում "Կարոտ": Սուրեն Թադեւոսյանի սցենարով նկարահանվում l կարճամետրաժ ֆիլմ "Ջութակահարը" վերնագրով, որտեղ եւ հնչում է "Կարոտ" անունով մեղեդին: Այս ֆիլմը ներկայացվում է տասից ավելի միջազգային կինոփառատոնների, որտեղ զբաղեցնում է մրցանակային տեղեր: 2014-h փետրվարին ԱՄՆ-ի Գրենադա քաղաքում անցկացված "After Glow" կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնին "Ջութակահարը" շահում է "Grand Prix”

լավագույնի մրցանակը:

 

       20 15 թվականին լույս տեսնում "Հոգու Կանչը" երգերի ժողովածուն, երեք՝ "Ասա սիրում hப", "Հավատա", "ኮm Հայաստան“ ձայնասկավառակներով եւ "Սիրո Հեքիաթ" տեսաերիզով: Եվ իհարկե սիրելի Գյումրին չէր կարող չերգվել չգովերգվել Մարգարիտայի կողմից: Գյումրեցի վաստակաշատ մանկավարժ, բանաստեղծուհի Հասմիկ Վարոսյանի խոսքերով գրվում (Ի դէպ նրա երգերի գերակշիռ բառերի հեղինակը հենց ինքն է Հ. Վարոսյանը) եւ ստեղծվում է Մարգարիտայի չափազանց գեղեցիկ երգը՝ "Գյումրի"ն: Շատ հուզիչ է հնչում “Գյումրի”ն նրա քաղցր ձայնով, սակայն առանձնակի հնչողությամբ է ներկայացնում այդ հիասքանչ երգը ճանաչված երգիչ եւ դերասան Ռազմիկ Մանսուրյանը, ով անտարբեր չկարողացավ լինել գեղեցիկին...

 

      Մարգարիտան գրում է իր երգերի I միայն երաժշտությունը, այլ հաճախ նաեւ բառերը: Այս երկուսի ներդաշնակության մեջ ծնվում են իր հեղինակի նման գեղեցիկ, հոգեպարար երգերը` սիրո, մաքրության եւ պայծառ կարոտի: Նրա խոսքերով է գրված "Մայրիկ", "Աստղիկիս՚, “հարսանյաց”, "Նարեին”, "Թոռնիկիա" երգերը: Կա ձեռագիր` տխուր, ոչ բոլորին հասանելի, բայց շատ արտահայտիչ տեսանելի մի թախիծ, որն ամեն մի երգի մեջ է, որ հարազատի պես դարձել է իրենը ու պատել նրա հայկական աչքերը...

                                               

                                              ----------------------------------------

 

     Մարգարիտա Խլղաթյանը` Մագին, մի հրաշալի երեւույթ է, ում մեջ ընդգծված են մարդկային բարձր հատկանիշներ: Ավելացնեմ, ճաշակ: Մարգարիտայի երգարվեստի բնագավարում արած քայլերը բավականին համարձակ են ու հաստատուն: Նա իր անսահման աշխատասիրությամբ կարողացավ իրականացնել այս ծավալուն աշխատանքը, որի արգասիքը այս գեղեցիկ երգերի հավաքածուն է: Ես չեմ կասկածում, որ նա հասնելու է մեծ բարձունքերի իր յուրահատուկ ձայնով եւ ի վերուստ տրված տաղանդով:

 

  Ալբերտ Բուլբուլյան` 

  դաշնակահար, գործիքավորող

    

Մեծագույն հարգանքներս սիրելի Մարգարիտա Խլղաթյանին: Սկսելով մայրական, նվիրական մեղեդիներից, որ նա ստեղծել էր իր ընտանիքին նվիրաբերած սիրուց, եւ այժմ` հասնելով այս մեծ աստիճանի, որ նրա երգերը գրավել են պրոֆեսիոնալների ուշադրությունը եւ կատարվել նրանց կողմից, համարում եմ շատ մեծ քայլ: Հաջողություն եմ մաղթում քեզ, սիրելի Մարգարիտա եւ կանաչ ճանապարհ:

 

  Անահիտ Ներսիսյան`

  Երգչուհի, մրցանակների եւ մրցույթների դափնեկիր

 Մարգարիտա Խլղաթյանին ճանաչել եմ երկար տարիներ, որպես հիասքանչ մարդու։ Մեծ անակնկալ էր, երբ զանգեց ու հայտնեց, որ ինքը հատուկ ինձ համար երգ ունի գրված Գյումրու մասին: Նրա երաժիշտ լինելը գեղեցիկ բացահայտում էր: Լսեցի երգը, աեն ինձ շատ դուր եկավ եւ տեղ գտավ իմ երգացանկում։ Առաջին անգամ այն հնչեց վերջերս կայացած իմ մենահամերգի ժամանակ եւ մեծ հաջողություն ունեցավ: Ես լսել եմ նրա գրած բոլոր երգերը որոնք չատ մեղեդային են եւ հոգուն դիպչող։

Առաջիկայում մեր համագործակցությունը շարունակվելու է: Մաղթում եմ նրան ստեղծագործական հաջողություններ:

 

   Ռազմիկ Մանսուրյան` երգիչ-դերասան

Մարգարիտա Խլղաթյանը՝ Մագին, ինձ համար հայտնություն էր։ Հիշում եմ, ոչ շատ վաղուց, Հանգուցյալ կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանն ինձ ասաց, որ մի կին կա՝ Մագի անունով, ով շատ հետաքրքիր երգեր է գրում եւ ուզում է ինքը կատարի, բայց ձայնը մարզման ու մշակման կարիք ունի։ Ասել եմ, որ քեզ զանգահարի։ Մագիի եւ իմ հանդիպումը եղավ մի առ ժամանակ անց. երբ արդեն “Մայրիկ” տեսահոլովակը ցուցադրվում էր ԱՄՆ-ի հայկական

ուշադրությունը իր ինքնատիպ երգերով եւ յուրահատուկ ձայնով։ Հետո ես ստացա նրա զանգը։ Նա շատ աշխատասեր է նպատակասլաց, անում է ամեն ինչ հասնելու  բարձր գնահատանքի՝ ազնիվ մնալով իր արվեստին եւ զգացումներին։ Այդ պատճառով է, որ իր երգերը ինքնատիպ են ու բազմազան , հարուստ երաժշտի ինտուիցիայով: Երգերը շատ մեղեդային են ու շուտ հիշվող: Կուզեի նշել տաղանդավոր երաժիշտ Ալբերտ Բուլբուլյանի մասնակցության մասին, ով կարողացավ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով գործիքավորել Մագիի հոգուց բխած մեղեդիները: Այսօր Մագին կարողանում է կատարել իր երգերը, թավշյա մեցցո-սոպրանո ձայնով, որը թափանցում է լսողների սրտերը։

 Այս CD-ները սկիզբն են Մարգարիտա Խլղաթյանի-Մագիի երգահան եւ հիմա կարող ենք ավելացնել երգչուհու գալիք հաջողությունների: Երազանքին հասնել երբեք ու երբեք ուշ չէ, որ տարիքում էլ մարդ լինի, միայն պետք է նպատակ ունենալ, տաղանդ ու աշխատասիրություն, որոնք Մագիի գրավականներն են:

 

    Էլլադա Չախոյան

    ՀՀ Վաստակավոր արտիստուհի, Համաշխարհային մրցանակների եւ մրցոյթների դափնեկիր

bottom of page