top of page
KAROT "The Violonist" - Maggie Khlghatyan
00:00 / 00:00

Dedicated To My Fans

 Երբ բառերն այնքան շատ են լինում , որ լալկվում ես ու ձայներն այնքան բարձր , որ խլանում ես ու քաղցր հուշերից խենթանում... Երբ ուզում ես անգամ չուզածդ ու ընդունում անընդունելին, երբ հավատում ես անհավատալիին, երբ քայլելով թռչում ես, երբ ինքդ քեզ հետ ու քեզ ես դեմ ելնում, քո հարվածից ընկնում ու հաղթում ես ինքդ քեզ, այդժամ է, որ ստեղծվում է մեղեդին՝ հոգու հյուսած կարոտի երգը։

 

 Ինչպիսին կլիներ կյանքն իմ , եթե չլինեին այն բոլոր տառապանքներն ու կորուստները, ինչպիսին եւ որտեղ կլինեի ես, չգիտեմ ... Բայց հիմա՝ իմ սիրելի ընտանիքի հետ, ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ ու ունեմ այն ամենը ինչի ես հասել եմ...

 

 Ու երբ կանգնում ես երազանքի ու նպատակի միջեւ ու զգում ես քեզ երջանիկ , դառնում է պարզ, որ իրականացրել ես քո երբեմնի երազանքը. որ հասել ես այդ օրվան ու ունես սեփական ստեղծագործությունների հավաքածուն։ Այսպիսին եմ ես, այսպիսին է իմ "Հոգու կանչը"՝ շատ նման ինձ ու շատ ինձ անծանոթ։ Չարժի քննադատել մարդկային հոգին՝ հատկապես , երբ այն նոտայագրված է...

 

 Անցողիկ է ամեն ինչը... Չէ՜, անցնում են միայն իրադարձությունները՝ թողնելով սպիներ ու ոտնահետքեր։ Չգիտեմ, սերը կփրկի աշխարհը, թե՝ գեղեցիկը, բայց գեղեցիկ է այն ամենը՝ ինչը արվում է սիրով...

 

 Լավագույն ցանկություներով ու մեծագույն սիրով՝ ոչ երգչուհի ու ոչ էլ կոմպոզիտոր
Ձեր

           Maggie

   (Մարգարիտա Խլղաթյան) 

bottom of page